National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
14.03.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինային եւ Անդրեյ Շիրցելին:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը հաջողություն է մաղթել համազեկուցողներին իրենց առաքելության իրականացման գործում եւ հայտնել Ազգային ժողովի պատրաստակամությունն ակտիվորեն համագործակցել համազեկուցողների հետ:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը հետեւողականորեն իրականացրել է իր անդամակցությամբ պայմանավորված պարտավորությունները՝ այս համատեքստում կարեւորելով 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի հաջող ընթացքը:

«Անցյալ տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո ժողովրդավարությունը Հայաստանում այլեւս անշրջելիորեն հաստատված է: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, թափանցիկությունը, հաշվետվողականությունը սոսկ բառեր չեն, այլ հիմնարար արժեքներ, որոնցով այսօր մեր հասարակությունը զարգանում է»,-ասել է Ազգային ժողովի նախագահը: Նրա խոսքով՝ նշվածի լավագույն վկայությունն անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն են եղել: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը դիտորդական առաքելություն իրականացնելու եւ հնչեցրած բարձր գնահատականի համար, ըստ որի ընտրությունները գնահատվել են ազատ, արդար, ժողովրդավարության չափանիշներին համապատասխան եւ ժողովրդի վստահությունը վայելող: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը հավաստիացրել է, որ Հայաստանում հաջորդ բոլոր ընտրությունները լինելու են այդպիսին:

Յուլյա Լյովոչկինան շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին հաջող ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցերով համազեկուցողները ՀՀ ԱԺ նախագահին են ուղղել իրենց հետաքրքրող հարցերը: Նրանք պատրաստակամություն են հայտնել խորացնելու կապերը Հայաստանի հետ, ընդլայնելու համագործակցությունը խորհրդարանական հարթակներում:

Հյուրերի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է խորհրդարանական աշխատանքի առաջնահերթությունները, օրենսդրության մշակման գործընթացները, անդրադարձել անցումային արդարադատությանը, ընտրական բարեփոխումներին, մեր երկրի իրականացրած հակակոռուպցիոն քաղաքականությանը՝ այս հարցում կարեւորելով կառավարության եւ խորհրդարանի համագործակցված աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am